ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն չեն մասնակցի արտահերթին

ՀԱԿ-ը և  ՀԺԿ-ն  չեն մասնակցի արտահերթին

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում որոշվել է չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել նաև Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը»։

Ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել Արամ Սարգսյանի «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», Վազգեն Մանուկյաի «Ազգային ժողովրդավարական միությունը», Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---