Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի. Նահանգն աղետի գոտի է հայտարարվել13 նոյեմբերի 2018 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Այդ մասին հայտարարել է շերիֆ Քորի Հոնեան, հայտնում է ABCNews-ը: «Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ևս 13 զոհի դի: Սա ամենաավերիչ հրդեհն է ԱՄՆ պատմության մեջ»,-ասել է Հոնեան, գրում է «Վեդոմոստին» ABCNews-ի վրա հղումով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: «Ես հենց նոր արագացված կարգով հավանություն եմ տվել Կալիֆորնիան աղետի գոտի հայտարարելու մասին հարցմանը»,-գրել է նախագահն իր Twitter-ում: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին: Ավելի վաղ հայտարարվել էր 31 զոհի մասին: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |