ՌԴ հատուկ ծառայություններն ադրբեջանցի լրագրողին լրտեսության մեջ են մեղադրում![]() 13 նոյեմբերի 2018 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասկածում է Մոսկվայում աշխատող ադրբեջանցի լրագրող Նամիկ Հասանովին արտերկրի հատուկ ծառայությունների հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին ադրբեջանական Haqqin.az-ին է հայտնել ինքը Հասանովը: Ըստ նրա, վերջին 8 տարում նա աշխատել է տարբեր ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ներում: 2016-18թթ. նա եղել է լրատվական գործակալություններից մեկի սեփական թղթակիցը: Վերդառնալով Բաքու հերթական այցից հետո՝ ռուս-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի լրագրողնիմացել է, որ ԱԴԾ-ն նամակ է տարածել նրան լրտեսության մեջ կասկածելու վերաբերյալ: Ընդ որում, ոստիկանության մայորը հայտնել է, որ նա իր կարիերայի ընքացքում միայն 2 անգամ է նման նամակ ստացել: Նամակներից մեկը վերաբերել է հայտնի քրեական հեղինակությանը: Հասանովին ուղեկցել են ադրբեջանական կողմ և զգուշացրել են, որ եթե նա ՌԴ վերադառնա, անհապաղ ձերբակալվելու է: Լրագրողը, այդ ամենն անհեթեթ սխալ համարելով, նամակ է հղել ԱԴԾ ղեկավար գեներալ Բորտնիկովի անունով: Պատասխան նամակում միայն հաստատվել է, որ նրա մուտքը ՌԴ արգելվում է, իսկ այդ որոշումը չեղարկելու համար հիմքեր չկան: Ոչ պաշտոնական կանալներով, Հասանովին հաջողվել է ճշտել, որ ԱԴԾ-ն կասկածում է նրան արտերկրի հատուկ ծառայությունների հետ բազմակի շփումներ ունենալու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |