Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարքը ժամանակավորապես հեռացել է գործերից16 հունիսի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Վերջերս տարած վիրահատությունից հետո Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը ժամանակավորապես չի կատարի իր պարտականությունները: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ստամբուլի հայ համայնքում, պատրիարքը արձակուրդ է գնացել 6 ամսով առողջական վիճակի պատճառով: «Այդ ընթացքում արքեպիսկոպոս Մութաֆյանի պարտականությունները կկատարի Հոգեւոր խորհուրդը ի դեմս արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանի եւ Շահան Այվազյանի: Ժամկետը սպառվելուց հետո հայտնի կդառնա` կվերադառնա պատրիարքը իր պարտականություններին թե ոչ»,-ասել են համայնքում: Վերջերս Մեսրոբ Մութաֆյանը վահանաձեւ գեղձի վիրահատություն է տարել: 52-ամյա արքեպիսկոպոսը գլխավորում է Կոնստանդինոպոլսի պատրիարքարանը 1998 թվականից ի վեր: Եթե արքեպիսկոպոսը անգործունակ դառնա, ապա ըստ Թուրքիայի Սահմանադրության, համայնքը պետք է նոր հոգեւոր հովիվ ընտրի, որը պարտադիր պետք է եկեղեցական լինի: Ընտրություններից հետո նոր պատրիարքը հաստատվում է թուրքական կառավարության նիստում, այդպիսով, հանդիսանալով թուրքական պաշտոնյա, ճիշտ է, բարձրակարգ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |