Վանաձորում անորակ ասֆալտապատում է իրականացվել՝ հաստությունն ընդամենը 1 սմ է13 նոյեմբերի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի Մոսկովյան փողոցում, որտեղ մի քանի օր առաջ իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ, ասֆալտի հաստությունն ընդամենը 1 սմ է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստանից» Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը: Նա նաև համապատասխան լուսանկարներ է հրապարակել: «Այս նկարները արվել են Վանաձորի Մոսկովյան փողոցում...Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է, որ հաստությունը 1 սմ է: Եվ սա արվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը գրությամբ նշել է, որ շինարարը գրավոր նախազգուշացվել է իր կողմից անորակ աշխատանքների համար: Հիմա կամ քաղաքապետի խոսքը այնքան կշիռ չունի, որ շինարարը սթափվի, կամ այդ խոսքերը պարզապես հանրությանը հանգստացնելու համար են, և իրականում դա այդպես չէ»,-ասվում է գրառման մեջ: Եղիազարյանը պահանջում է դադարեցնել քաղաքի բոլոր նման անորակ ասֆալտապատման աշխատանքները, քանի որ սա բյուջեի գումարների մսխում է: Նշվում է նաև, որ ասֆալտն անորակ է, քանի որ գրեթե բացակայում է մազութը: Եղիազարյանը այս հարցին է հրավիրել բոլոր պատկան մարմինների ուշադրությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |