Մելքումյան. Էլէներգիայի սակագնի նվազեցման ռեզերվներ կան, փետրվարի 1-ից հնարավոր է՝ նոր գին լինի![]() 13 նոյեմբերի 2018 - 18:19 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ բացահայտել են էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն ստեղծող ռեզերվների մի մասը: Պատգամավորը հույս է հայտնել, որ փետրվարի 1-ից սպառողներն ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար: «Նիստում արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ: Սա հստակ հայտարարություն է, որովհետև և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը նոյեմբերի 13-ի նիստում արձանագրել են՝ կան այն իրական գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականցնել»,- ասել է պատգամավորը: Մելքումյանն ասել է, որ առաջիկայում քննիչ հանձնաժողովի կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում հստակ հաշվարկներով կնշվի՝ որ ռեզերվների և աղբյուրների հաշվին կարելի է նվազեցնել էլէներգիայի սակագինը: Ըստ պատգամավորի, հանձնաժողովը նաև կորուստների, շահութաբերության և ուռճացված ծախսերի մասով մի շարք դեպքեր է արձանագրել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |