Բանակում պետությանը 96 մլն դրամի վնաս են հասցրել. 19 քրգործ է հարուցվել![]() 13 նոյեմբերի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական դատախազության 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացրած աշխատանքների արդյունքներով արձանագրվել է պետությանը պատճառված 96.1 մլն դրամի վնաս, որից վերականգնվել է 8.4 մլն դրամը: ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.3 մլն դրամ վնասի հատուցման պահանջով։ Իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների մոտ 55% դեպքերում։ Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |