«Իմ քայլի» նախընտրական ցուցակի առաջին 10-յակը հայտնի է![]() 14 նոյեմբերի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը հայտնի է. այն գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը: Ցուցակի առաջին տասնյակը եզրափակում են մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը: Նոյեմբերի 14-ին՝ մինչև ժամը 18:00-ն, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ցուցակները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |