Պաշտոնյաների թոշակը չի գերազանցի նվազագույնի 10-ապատիկը. Առավելագույն շեմ է սահմանվել14 նոյեմբերի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը, կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու և կենսաթոշակների չափերի անհամաչափությունը մեղմելու նպատակով, պետական կենսաթոշակային ապահովության համակարգում կներդնի նոր գործիք՝ առավելագույն կենսաթոշակի չափ: Համապատասխան որոշման նախագիծն տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով սահմանվում է, որ պաշտոնատար անձանց կենսաթոշակի առավելագույն չափը չի կարող գերազանցել կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկը: 2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ է ստանում 638 անձ, կենսաթոշակի միջին չափը 344,000 դրամ է: Առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակի միջին չափն ավելի բարձր է, մասնավորապես` Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակի միջն չափը կազմում է 670,000 դրամ, դատավորներինը` 522,000 դրամ, դատախազներինը` 384,000 դրամ, քննչական ծառայության ծառայողներինը` 441,000 դրամ և այլն: Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ աշխատանքային կենսաթոշակների միջին չափը, 35 տարվա ստաժի ստաժի միջին չափի առկայության դեպքում կազմում է 41,625 դրամ, իսկ մոտ 17,000 կենսաթոշակառու ստանում է պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կենսաթոշակ, նպատակահարմար է «Պաշտոնատար անձանցգործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ ստացողների համար սահմանել կենսաթոշակի առավելագույն չափ: Ընթերցեք նաև՝ «ՀՀ-ում դատավորի միջին թոշակը 12,5 անգամ մեծ է 35 տարվա ստաժ ունեցողի թոշակից»: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |