Լևինսկին պատրաստ է ներողություն խնդրել Քլինթոնից![]() 14 նոյեմբերի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Մոնիկա Լևինսկին, որը սկանդալային ճանաչում ստացավ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ ինտիմ կապից հետո, պատրաստ է կրկին ներողություն խնդրել նրա կնոջից՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Այդ մասին նա պատմել է Vanity Fair հանդեսի կայքում հրապարակված իր հոդվածում: Ըստ Լևինսկու, իր առաջին հրապարակային հայտարարությունը միջադեպից հետո եղել է հենց ներողությունը Քլինթոնների դուստր Չելսիից և Հիլարիից: «Եթե ես անձամբ այսօր տեսնվեի Հիլարի Քլինթոնի հետ, գիտեմ, որ կհավաքեի ուժերս և անկեղծորեն կասեի նրան, թե որքան եմ ափսոսում»,-ասել է 45-ամյա Լևինսկին, գրում է Lenta.ru-ն: Նա կարծում է, որ նախկին նախագահը ևս պետք է ցանկանա ներողություն խնդրել: Լևինսկին հավելել է, որ Քլինթոնը պարտավոր չէ դա անել, սակայն, ներողություն խնդրելու դեպքում, նա կփոխվեր դեպի լավը, ինչպես նաև հանրությունը: Հունիսին հայտնի դարձավ, որ Քլինթոնն այդպես էլ ներողություն չի խնդրել անձամբ Մոնիկա Լևինսկուց և հարկ չի համարում դա անել: Քլինթոնը ԱՄՆ նախագահ էր 1993-2001թթ.: Սպիտակ տանը հայցորդ աշխատող Մոնիկա Լևինսկու հետ նրա սիրավեպի մասին հայտնի դարձավ 1998-ին: Քլինթոնը սկզբից հերքում էր, իսկ հետո խոստովանեց, որ ինտիմ կապ է ունեցել նրա հետ: Նախագահին մեղադրեցին կեղծ վկայություն տալու մեջ և իմփիչմենթ սկսեցին նրա դեմ, սակայն քվեարկության արդյունքում նա անմեղ ճանաչվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |