Շարմազանովը դժգոհ է ստվերի դեմ պայքարի տեմպերից![]() 14 նոյեմբերի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 2019-ի բյուջեի մասին չենք կարող ասել, որ իներցիոն բյուջե է: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ: «2018-ին բյուջեով 6,5 տոկոս տնտեսական աճ էր գրած, հիմա 4,9 տոկոս է գրած: Հիմա ժողովուրդն ավելի լավ 6,5-ի ժամանա՞կ է ապրելու, թե՞ 4,9 -ի: Ասում էիք, որ 800 մլն դոլարով բյուջեն ավելացնելու եք, ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը: Ասում էիք, որ ստվերից կհանեք փողերը, կբերեք, բա ո՞ւր է այդ ստվերը: Ես չեմ ասում չի եղել ստվեր, բայց որպես ընդդիմություն ասում եմ՝ բա որ եղելա էդ ստվերը, ո՞ւրա», - ասել է Շարմազանովը, հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որ նկատվում է ներդրումների և արտահանման ծավալների անկում: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ նշելով, որ դա շատ կարևոր է, բայց չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն իրականացնել «ասֆալտին փռելու» ճանապարհով: Ըստ Շարմազանովի, դրա համար քաղաքական կամք և օրեսնդրական բարեփոխումներ են անհրաժեշտ: Նոյեմբերի 14-ին ԱԺ-ն հերթական նիստում քննարկում է 2019 թվականի բյուջեի նախագիծը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |