ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է![]() 14 նոյեմբերի 2018 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաստատել է ՀՅԴ համամասնական ցուցակը, հայտնում է Yerkir.am-ը: Առաջին եռյակում են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նրան հաջորդում են առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Սասուն Միքայելյանը: Նոյեմբերի 14-ին՝ մինչև ժամը 18:00-ն, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց նախընտրական ցուցակները: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |