ԵՄ-ն 1,5 մլն եվրո է հատկացրել ՀՀ-ում ընտրությունների համար14 նոյեմբերի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի արդյունքում Եվրոպական միության, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունները հատկացրել են, համապատասխանաբար, 1.5 միլիոն եվրո, 700 հազար եվրո, կես միլիոն ֆունտ ստեռլինգ և 1.5 միլիոն շվեդական կրոն՝ «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրն իրականացնելու համար։ Իր հերթին՝ Հայաստանի կառավարությունը, ծրագրի իրականացման համար հատկացրել է 700 հազար դոլար, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ծրագրի մեկնարկի մասին փաստաթուղթը ստորագրվել է կառավարության շենքում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի, Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել 2017թ. ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրը ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից՝ շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրանցման գործընթացը և այլն։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |