Իսրայելի ՊՆ ադրբեջանամետ ղեկավարը հրաժարական է տվել![]() 14 նոյեմբերի 2018 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար և «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս ՊՆ ղեկավարի պաշտոնից: «Այո, ես հրաժարական եմ տալիս Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասել է նա: Լիբերմանի ելույթը հեռարձակել են երկրի բոլոր հիմնական հեռուստաալիքները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա ասել է, որ հրադադարն ու Գազայում կարգավորմանն ուղղված միաժամանակյա փորձերը, դա «կապիտուլացիա է ահաբեկչության առջև»: Լիբերմանը հաստատել է, որ վերջին շրջանում իր և երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուի միջև տարաձայնություններ կային, գրում է newsru.co.il-ը: «Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում՝ Գազային փոխանցված 15 մլն դոլարը և կրակի խայտառակ դադարեցումը, դա չափից դուրս է ճկուն լինելու նույնիսկ իմ ունակության համար»,-ասել է նա: Լիբերմանի հետ միասին կոալիցիայից դուրս է գալիս նաև «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության խմբակցությունը: Նա կոչ է արել Քնեսեթի արտահերթ ընտրություններ անցկացնել: Լիբերմանը հայտնի է նաև իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ և համարվում է Իսրայելում Ադրբեջանի շահերի լոբբիստը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |