Կոմունիստական կուսակցությունը բոյկոտում է արտահերթ ընտրությունները14 նոյեմբերի 2018 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» հայտարարություն է տարածել դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները բոյկոտելու մասին: «Նկատի ունենալով առաջիկա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հապճեպ, կուսակցությունների համար մեկնարկային անհավասար պայմանները` հին ընտրական օրենսգրքով, որի խայտառակ բաղադրիչներից է ռեյտինգային ընտրակարգը, անհամեմատ բարձր ընտրագրավը և ընտրությունների կազմակերպումը, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական անառողջ մթնոլորտը, որը բերում է նաև հակառուսական ուժերի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելը` ընդհուպ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ անհարկի քրեական հետապնդումները, նախկին իշխանությունների հակաժողովրդական և ներկա իշխանությունների թատերականացված ժողովրդահաճո քաղաքական գործընթացները` Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը բոյկոտում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱԺ արտահերթ ընտրությունները մերժելու մասին հայտարարություն է տարածել նաև «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |