ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը![]() 14 նոյեմբերի 2018 - 17:53 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել նախընտրական ցուցակը։ Ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկված է 175 անձ: Ցուցակի երկրորդ համարն է Միքայել Մելքումյանը, 3-րդը՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդը ՝ Նաիրա Զոհրաբյանը։ Տասնյակում են նաև Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից: Դեկտեմբերի 9-ին կկայանան ԱԺ արտահերթ ընտրությունները: Քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |