«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 10-յակի անունները![]() 14 նոյեմբերի 2018 - 18:11 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 10-յակի անունները: Այն գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկրորդ տեղում Մանե Թանդիլյանն է. վերջինս վայր է դրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ ընտրություններին մասնակցելու համար: Երրորդ տեղում լրագրող Արման Բաբաջանյանն է, չորրորդում՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրան հաջորդում են Տարոն Սիմոնյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Կարեն Սիմոնյանը, Աննա Կոստանյանը: ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |