Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 59-ի15 նոյեմբերի 2018 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ: Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել: Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ շերիֆի, ևս 287 մարդ է միացել որոնողական աշխատանքներին՝ նրանք օգնում են հայտնաբերել դիերը: Ընդհանուր առմամբ որոնողական գործողությանը մասնակցում է 461 մարդ և 22 հատուկ վարժեցրած շուն: Գործում է նաև ԴՆԹ-ով նույնականացման շարժական լաբորատորիա: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |