Ծառուկյանն Աբովյանում 17 շենքով թաղամաս է կառուցում

Ծառուկյանն  Աբովյանում  17 շենքով թաղամաս է կառուցում

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնն Աբովյան քաղաքում 40,000 քմ տարածքով բնակելի թաղամաս է կառուցում, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Թաղամասը կունենա 9-10 հարկանի 17 շենք:

Ըստ հեռուստաընկերության, 10 տարի ամսական 65,000 դրամ վճարելով, հնարավոր է բնակարան ունենալ թաղամասում: Թաղամասը կունենա նաև ավտոկայանատեղի, խաղահրապարակ, մանկապարտեզ, սուպերմարկետ, լվացքատուն և այլ հարմարություններ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---