Լևոն Արոնյանը Tata Steel մրցաշարում 3-րդ հորիզոնականում է15 նոյեմբերի 2018 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը 3-րդ տեղն է գրավել Կալկաթայում ավարտված Tata Steel India շախմատային փառատոնում, որի շրջանակներում անցկացվլ են արագ և կայծականային շախմատի մրցաշարեր: 6 միավորով արագ շախմատի մրցաշարի հաղթող է դարձել Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Պենտալա Հարիկրիշնան 5.5-ական միավորով հետ կիսել են 2-3-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Արոնյանը հայտնվել է 3-րդ տեղում, հայտնում է շախմատի ֆեդերացիան: Արագ շախմատի մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսատանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը: Կայծակնային մրցաշարում Նիհալ Սարինին փոխարինել է մեկ այլ պատանի հնդիկ շախմատիստ՝ 13-ամյա գրոսմայտեր Ռամեշբաբու Պրագնանդհան: Արագ շախմատի մրցաշարում Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան վաստակել են 12.5-ական միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք, որում ուժեղ է գտնվել Վիշվանաթան Անանդը: Լևոն Արոնյանը հաղթողներից հետ է մնացել կես միավորով և գրավել է 3-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |