ՄԻՊ-ը Մայրապետյանի գործով պարզաբանում է պահանջել իրավապահներից16 նոյեմբերի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը գրավոր պարզաբանումներ է պահանջել իրավապահ մարմիններից հայտնի գործարար, «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի գործով: Այդ մասին Արման Թաթոյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Մայրապետյանին տեսակցել է մոտ մեկ շաբաթ առաջ: «Առանձնազրույց եմ ունեցել Սամվել Մայրապետյանի հետ, առանձնազրույցի արդյունքներով մեր կողմից գրավոր պարզաբանումներ եմ պահանջվել իրավապահ մարմիններից այն հարցադրումների առնչությամբ, որ բարձրացվում է», - ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ առաջադրված հարցերը վերաբերում են կալանքի հիմքերին, առողջական վիճակին։ «Բարձրացրել ենք հարց, որը վերաբերում էր Հ2-ի գործունեությանը, որովհետև, ըստ ինձ ներկայացված բողոքի, Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է նաև լրատվամիջոցի գործունեության վրա», - ասել է նա։ Արման Թաթոյանի խոսքով՝ բարձրացվել է նաև տեսակցությունների արգելանքի հարցը, սակայն դեռ պատասխաններ չեն ստացել իրավապահ մարմիններից։ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։Սամվել Մայրապետյանը կալանավորված է։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա` խորհրդակցությունների Նա կանչվել է խորհրդակցությունների համար Բլինքենը հայտարարել է Վրաստանի հետ վիզային սահմանափակումների անցնելու մասին Նման անձինք իրավունք չեն ունենա ստանալ ԱՄՆ մուտքի արտոնագիր և չեն կարողանա այցելել ԱՄՆ Հատուկ տարածք է տեղափոխվել 42 մեքենա․ «Վերջին զանգի» շրջանակում ուժեղացված ծառայություն է Ղեկին եղել են անչափահասներ Երևանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով Խորհրդաժողովի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 25-ին |