27-ամյա Հռիփսիմե Մաթևոսյանը՝ Forbes-ի ամենահաջողակ ձեռներեցների ցանկում

27-ամյա Հռիփսիմե Մաթևոսյանը՝ Forbes-ի ամենահաջողակ ձեռներեցների ցանկում

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ ձեռներեց Հռիփսիմե Մաթևոսյանն ընդգրկվել է Forbes ամսագրի մինչև 30 տարեկան ամենահաջողակ ձեռներեցների 30-under-30 ցանկում:

Հռիփսիմեն 27 տարեկան է, բնակվում է Նյու Յորքում:Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, երկուսն էլ բակալավրի կոչումով

Մաթևոսյանը ղեկավարում է Swiftera ընկերությունը, լինելով նաև հիմնադիրներից մեկը: Ընկերությունը զբաղվում է բարձրությունից արվող տեսանկարահանումներով, ընդ որում դա արվում է այնպիսի բարձրությունից, որը գերազանցում է դրոնի հնարավորությունները: Ընկերությունն առաջարկում է իր արտադրանքը ճարտարապետներին, քաղաքապետարաններին և այլն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---