Սահակյանի այցը Փարիզ նյարդայնացրել է Բաքվին. Ադրբեջանը կարող է վերանայել կապերը Ֆրանսիայի հետ![]() 16 նոյեմբերի 2018 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա նյարդայնացրել է Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին: Այդ երկրի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե «Ֆրանսիան առաջնորդվում է երկակի չափանիշներով» և որ Սահակյանի Փարիզ այցի պատճառով կարող է վերանայել կապերը Ֆրանսիայի հետ: «Ֆրանսիան, որը պայմաններ է ստեղծել այդ այցի իրականացման համար, իր այդ քայլով ոչ միայն չի գործում ըստ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև գոյություն ունեցող երկկողմ հարաբերությունների ոգուն և ստորագրված փաստաթղթերի համաձայն, այլ նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորում միջազգային իրավունքի նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Haqqin.az-ը: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանն իր բողոքն է հայտնելու ֆրանսիական կողմին դիվանագիտական ուղիներով: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն հայտնելով շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |