Հոլանդացի դիվանագետ. Նիդեռլանդները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի (նստավայրը` Թբիլիսի) հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նիդեռլանդների դեսպան Օննո Էլդերենբոշի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Նախարար Նալբանդյանը կարեւորել է փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Նա գոհունակությամբ նշել է Համաշախարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին Նիդեռլանդների աջակցության մասին: Դեսպան Էլդերենբոշն, իր հերթին նշել է Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու եւ խորացնելու Նիդեռլանդների ձգտումը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---