Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ և կիրակի![]() 16 նոյեմբերի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Անշարժ գույքի կադաստրի Երևանի գրասենյակները ( Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ) նոյեմբերի 17-ից կաշխատեն առանց հանգստյան օրերի, այսինքն, այցելուներին կսպասարկեն նաև շաբաթ և կիրակի։ Շաբաթ օրը գրասենյակները կաշխատեն ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։ Իսկ կադաստրի մարզային գրասենյակները նոյեմբերի 19-ից կաշխատեն առանց ընդմիջման, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն: Շաբաթ և կիրակի օրերի համար աշխատողները կվարձատրվեն իրենց դրույքաչափի կրկնապատիկով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |