Փաշինյան․Բացատրություններ եմ պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից![]() 17 նոյեմբերի 2018 - 00:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։ «Շանթ» Հ/Ը հաղորդմամբ, Փաշինյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն է քննարկում ՀԱՊԿ հարցերը երրորդ երկրի դեսպանի հետ։ «Սա դռնփակ ֆորմատով նիստ է․․․ փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Ես զարմացած եմ, որ 30 քանի կամ չգիտեմ թե քանի տարի երկրի ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է նրան այդպիսի քայլ թույլ տալ», - շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։ Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։ «Որևէ մեկը նման հայտարարություններ անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք։ Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», - շեշտել է նա։ Փաշինյանն ասել է, որ քննարկել է ՀԱՊԿ հարցը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա չի մեկնաբանել Բելառուսին նախագահությունն անցնելու հարցի վերաբերյալ կոնսենսուսի հնարավորությունը, նշելով, որ դա կոռեկտ չէր լինի իր կողմից։ «Մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք, պահանջում ենք, որ նույնն անեն նաև իրենք», - շեշտել է Փաշինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |