Այսօր ԱՄՆ Կոնգրեսում սկսվում են Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությանը նվիրված լսումները18 հունիսի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ, որի ընթացքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կկարողանան հարցեր հղել Պետդեպարտամենտին` Հայաստանի եւ հարակից տարածքների գծով ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մինչ Կոնգրեսում կայանալիք լսումները, հանդես կգա հայտարարությամբ Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ: Լսումների ընթացքում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանն ու նրա կողմնակիցները կարծարծեն Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման, Հայոց ցեղասպանության հարցերում ԱՄՆ-ի քաղաքականության թեման: Հունիսի 19-ի լսումների ժամանակ կարծարծվի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարիա Յովանովիչի նշանակման հարցը: Այդ կապակցությամբ ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին հստակեցնել Մարիա Յովանովիչի դիրքորոշումը Հայոց ցեղաասպանության, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |