2019-ին մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձ կբարձրանա (վիդեո)![]() PanARMENIAN.Net - 2019 թվականին կբարձրանա պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների մոտ 11,000 բուժաշխատողի աշխատավարձը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գալիք տարում բժիշկների աշխատավարձը 178,000-ից կդառնա 240,000 դրամ, բուժքույրերինը՝ 80,000 դրամից 100,000 դրամ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշում է, որ դրանք դրույքաչափերն են, այլ ոչ իրական գումարները: Բարձրանում է բոլորի աշխատավարձը՝ առանց հավելյալ ֆինանսական միջոցների: 2018 թվականի օգոստոսին ավելի քան 10,000 բուժաշխատողի աշխատավարձ էր բարձրացել, գալիք տարում նախատեսվում է նաև տնտեսական աշխատողների աշխատավարձի բարձրացում։ Հուլիսի 1-ից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի բժիշկների աշխատավարձը նույնպես բարձրացել էր՝ 25-30%-ով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |