Ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել![]() 17 նոյեմբերի 2018 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել: Նոյեմբերի 9-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում, ճոպանի մեջ արջ է խճճվել: Քննությամբ պարզվել է, որ թակարդը ձորակում է դրել Կարբի գյուղի բնակիչ, 56-ամյա Հովիկ Ա.-ն, հայտնում է ոստիկանոթյան մամուլի ծառայությունը: Որսագողության փաստով նախապատրաստվել էին նյութեր: Հովիկ Ա.-ն հրավիրվել է ոստիկանություն և հայտնել, որ թակարդը դրել էր գայլ որսալու նպատակով: Ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում, կենդանին ընկել է անհայտ անձի՝ մետաղական ցանցից պատրաստած թակարդը: Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |