Մխիթարյան. Անչափ շնորհակալ եմ երկրպագուներին![]() 17 նոյեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին Ջիբրալթարի հանդեպ Հայաստանի ջախջախիչ հաղթակից հետո: Նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի հաղթանակով՝ 6։2 հաշվով: «Անցած գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար։ Հիմա մոտենում ենք վերջին խաղին Լիխտենշտեյնի հետ։ Անչափ շնորհակալ եմ 12-րդ անդամին՝ երկրպագուներին»,- ասվում է Հենրիխ Մխիթարյանի գրառման մեջ։ Ջիբրալթարի հետ խաղի ընթացքում 6 գոլից 4-ի հեղինակ է դարձել Յուրա Մովսիսյանը: Նման արդյունք առաջին անգամ է գրանցվում Հայաստանի հավաքականի պատմության մեջ: Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակ են դարձել նաև Արթուր Քարտաշյանը և Ալեքսանդր Կարապետյանը։ Սա նրանց նորամուտն էր հավաքականում: Խմբային փուլի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |