Մինսկի պատասխանը Փաշինյանին. «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»![]() 17 նոյեմբերի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։ Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»: «Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը, հայտնում է Tut.by-ը: Ըստ Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի, «դա կարող է ընդունելի լինել ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն ընթացակարգի և էտիկետի հստակ նորմեր»: «Հավանաբար, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ: Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի հետ կանցնի»,-ասել է Գլազը: Փաշինյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն է քննարկում ՀԱՊԿ հարցերը երրորդ երկրի դեսպանի հետ։«Սա դռնփակ ֆորմատով նիստ է․․․ փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Ես զարմացած եմ, որ 30 քանի կամ չգիտեմ թե քանի տարի երկրի ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է նրան այդպիսի քայլ թույլ տալ», - շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։ Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |