Բարակ Օբաման պնդում է, որ Սպիտակ տան քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում պետք է վերանայվի18 հունիսի 2008 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու, սենատոր Բարակ Օբաման կրկին հաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, այդ մասին ասվում է Օբամայի հունիսի 16-ի նամակում, որ նա հղել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանին: «Ես շարունակում եմ պնդել, որ ԱՄՆ-ի վարչակազմը պետք է փոխի իր քաղաքականությունն այդ հարցում»,-գրում է Բարակ Օբաման: Նամակը հղվել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի` Մարիա Յովանովիչի թեկնածության քննարկումների նախօրեին: «Ես կիսում եմ ձեր տեսակետը եւ համաձայն եմ, որ ԱՄՆ-ն 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանություն»: Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգությունը: Բուշի վարչակազմի համար աններելի է նման փաստի ժխտումը»,-ընդգծել է Օբաման: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |