ՊԵԿ-ն ուզում է հարկել «խոպանչիներին»19 նոյեմբերի 2018 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը: «Ռադիոլուրի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Արտագնա աշխատողներին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններ քննարկվել են դեռևս 2015 թվականին. խոսքն այդ ժամանակ երկրի տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների երկամտահարկը ՀՀ բյուջե ուղղորդելու մասին էր: «Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով», - նշել է Անանյանը: 2017-ին Հայաստան է մտել $1.756 մլրդ տրանսֆերտ: 2017-ին ՀՀ ՀՆԱ ֆիզիկական ծավալը $11.6 մլրդ դոլար էր՝ տրանսֆերտների գրանցված ծավալից մոտ 10 անգամ ավելի: Այսինքն՝ միայն տրանսֆերտների հարկմամբ ՊԵԿ-ը նախատեսում է կտրուկ ավելացնել բյուջեի մուտքերը: Ընթերցեք նաև՝ «ID-քարտերը կուտակային կդառնան, գնորդն առևտուրից cashback կստանա»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |