Փաշինյան. Մեզ համոզում են՝ «փոքր ժողովուրդ եք, ձեր հայրենիքի մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ19 նոյեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Մարտունի քաղաքի 190-ամյակի տոնակատարությանն իր ելույթում ասել է, որ հայ ժողովրդին փորձել են համոզել, որ թույլ է: «Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից, բոլոր կողմերից ուզում են համոզել՝ «փոքր ժողովուրդ եք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ եք՝ դե լավ, յոլա գնացեք էլի», ձեր հայրենիքի այս մի մասը տվեք, այն մի մասը տվեք», բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ, փոքր ժողովուրդ չենք: Որևէ մեկը չփորձի ապացուցել, որ մենք փոքր, խեղճ, անօգնական, հուսահատ ժողովուրդ ենք, մենք հաղթած, հաղթող ժողովուրդ ենք: Որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Մեր մեծությունն սկսվում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովհետև մենք մեծ ժողովուրդ ենք և մեր մեծությամբ սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը: Աղբով ծածկված ցանկացած անկյուն նշանակում է մեզ օտար է: Մեր երկրի ամեն անկյուն մեր ընտանիքն է, մենք թույլ չենք տա, որ որևէ անկյուն օտարվի մեզնից», - ասել է Փաշինյանը: Փաշինյանն ասել է, որ Նորատուսի խաչմերուկում մեծ աղբակույտ կա, և այնպիսի տպավորություն է, որ գյուղապետ չկա, սեփականատեր չկա, մարզպետ չկա: «Այդ թափված աղբն անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ: Ես շատ լուրջ զբաղվելու եմ այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել», - ասել է Փաշինյանը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |