Բաքուն բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին «մուտքի արտոնագիր տրամադրելու համար»![]() 19 նոյեմբերի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ծանր են տանում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի արտերկրյա ուղևորությունները: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ «դատապարտելով» Սահակյանի այցն ԱՄՆ: Ըստ ԱԳՆ հայտարարության, Ադրբեջանը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու վերաբերյալ, գրում է Ինտերֆաքսը: Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության, Բակո Սահակյանի այցն ԱՄՆ «վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և հակասում է ԱՄՆ ստանձնած պարտավորություններին ԵԱՀԿ ՄԽ-ում»: Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը նաև նշել է, որ ղարաբաղցիների «խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում, կապված Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հարաբերությունների անկեղծության առումով»: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը Բակո Սահակյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |