Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի թեկնածության քննարկումը18 հունիսի 2008 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կսկսի Հայաստանում նոր դեսպանի` Մարիա Յովանովիչի թեկնածության քննարկումը, որին առաջադրել է նախագահ Ջորջ Բուշը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA), առանձնակի ուշադրություն կդարձվի ապագա դեսպանի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարման հարցերում: Նախկինում Ջորջ Բուշը դեսպանի պաշտոնի համար Սենատին առաջադրել էր Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով: Մենենդեսն արդեն իսկ հայտարարել է, որ եթե այս թեկնածուն եւս չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա կրկին վետո կկիրառի, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դեսպանը չի կարողանա արժանի կերպով ներկայացնել ԱՄՆ-ն Հայաստանում: Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ.` 1915 թվականի իրադարձությունները հրապարակայնորեն ցեղասպանություն անվանելու համար եւ արդեն 18 ամիս է, ինչ Հայաստանում Վաշինգտոնի դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակովր հավատարմատարը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |