Հայաստանը համաշխարհային առեւտրի խթանման ցուցանիշով գրավում է առաջին տեղը ԱՊՀ երկրների միջեւ18 հունիսի 2008 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն ներկայացնում է «2008թ. Համաշխարհային առեւտրի խթանման զեկույցի» համառոտագիրը: Զեկույցը ՀՏՖ-ի կողմից հրատարակվում է առաջին անգամ: Այն ուսումնասիրում եւ վերլուծում է 118 երկրների ունակությունը` ապահովելու երկրների միջեւ ապրանքների ազատ հոսքերի հիմքում ընկած գործոնների արդյունավետությունը` այդպիսով խթանելով համաշխարհային առեւտուրը:Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առեւտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները եւ քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների` ա) շուկայի մուտքի, բ) սահմաններում կարգավորման, գ) տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի եւ դ) երկրի գործարար միջավայրի ենթահամաթվերի հիման վրա: Ենթահամաթվերի վերլուծությունն, իր հերթին, իրականացված է 10 հենասյուների հիման վրա: Համաձայն զեկույցում ներկայացված Համաշխարհային առեւտրի խթանման ցուցչի` Հոնկոնգը եւ Սինգապուրը առաջատար դիրքեր են գրավում միջազգային առեւտրի բացությամբ եւ ներդրումներ ներգրավելու կարողությամբ` ի շնորհիվ իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության շնորհիվ: Հայաստանի արդյունքները համաշխարհային համատեքստում Համաձայն Համաշխարհային առեւտրի խթանման ամփոփ ցուցչի` Հայաստանը 118 երկրների մեջ զբաղեցնում է 61-րդ տեղը` այդպիսով գրավելով առաջին տեղը ԱՊՀ երկրների միջեւ եւ գերազանցելով Ուկրաինայի (68), Ադրբեջանի (78) եւ Ռուսաստանի (103) ցուցանիշները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |