ՊԵԿ նախագահ. Նպատակ չունենք «խոպանչիներին» կրկնակի հարկելու, սխալ է ընկալվել![]() 19 նոյեմբերի 2018 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանը, ասել է, որ պետությունը չունի մտադրություն այլ երկրում ՀՀ քաղաքացու հարկված եկամուտը ՀՀ-ում նորից հարկելու: «Սոցիալական ցանցերում քննարկումը հիմնավոր չէ, հնարավոր է իմ միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը՝ առանց հանրային լայն քննարկման որևէ գաղափար չի կարող օրենք դառնալ: Հասկանում եմ, որ այս նախընտրական շրջանում կոնտեքստից կտրված մտքերը կարող են շահարկման առարկա դառնալ», - ասել է Անանյանը: Ըստ ՊԵԿ նախագահի, կառավարությունում նման նախագիծ չկա, կա ընդամենը եկամուտների հայտարարագրման գաղափար, որի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակների, իսկ հետո էլ կառավարության կողմից: «Այս ամենից հետո կլինի ինչ-որ մի նախագիծ, որը կդրվի հանրային քննարկման: Որևէ նման փոփոխություն օրակարգում չկա», - ասել է Անանյանը: ՀՀ Կառավարության նոյեմբերի 19-ի արտահերթ նիստում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ տեղեկությանն, ասել է, որ առանց հանրային համաձայնության Հայաստանում հարկային բեռը չի կարող ավելանալ: Ավելի վաղ ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |