Բելառուսը ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի Ադրբեջանին19 նոյեմբերի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո: Երկու նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին, հայտնում է «Բելտա» գործակալությունը: «Ամենասեղմ ժամկետում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռք բերման համար»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, Ադրբեջանը գոհ է Բելառուսի հետ գործակցությունից այդ ոլորտում, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ է ու արդյունավետ: Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |