ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ 6 սեպտեմբերի 2002 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի հոկտեմբերից Հայաստանը մտադիր է գործարկել Ինտերնետի միջոցով մուտքի արտոնագրերի տրամադրման համակարգ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այդպիսի առաջարկ է արել կառավարության երեկվա նիստի ժամանակ: Այսպիսով Հայաստանը դառնում է երկրորդ երկիրն աշխարհում, որը ծառայությունների նման համակարգ է տրամադրում: Համակարգիչ ունեցող եւ «համաշխարհային սարդոստայնին» հասու յուրաքանչյուր անձ կարող է ինտերնետի միջոցով հայտ ներկայացնել մուտքի արտոնագիր ստանալու համար, կատարել վճարումը կրեդիտ քարտի միջոցով եւ 24 ժամվա ընթացքում ստանալ պատասխանը: Էլեկտրոնային ճանապարհով ստացված մուտքի արտոնագիրը կտրվի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես: Փորձնական շրջանից հետո, նման ծառայություններ կտրամադրվեն նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանային անցակետերում: Այս ծառայությունները կտրամադրվեն հետեւյալ էլեկտրոնային հացեներով` www.armeniaforeignministry.am, www.armeniadiaspora.com, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան էլեկտրոնային սայթերի միջոցով: Նշենք, որ ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է |