Instagram-ը կհեռացնի արհեստական լայքերն ու մեկնաբանությունները![]() 20 նոյեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Instagram-ը որոշել է պայքարել հատուկ հավելվածների դեմ, որոնք թույլ են տալիս մեկնաբանություններ, լայքեր թողնել, ինչպես նաև այլ գրառումներ կատարել: Այդ մասին ասվում է սոցցանցի հայտարարության մեջ: Ընկերությունը վերջին շրջանում նկատել է, որ կողմնակի հավելվածներ են կիրառվում, որոնք թույլ են տալիս արհեստականորեն ավելացնել աքաունթի լսարանը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ դա հակասում է իրենց կանոններին: «Այսօրվանից մենք կսկսենք ջնջել անիրական լայքերը, գրառումներն ու մեկնաբնություններն աքաունթներից, որոնքց տարածումն ավելացնելու նպատակով կողմնակի հավելվածներ են կիրառվում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»: Սոցցանցի ղեկավարությունը կիրազեկի հայտնաբերված աքաունթների օգտատերերին այն մասին, որ այդ ճանապարհով հավաքած լայքերը, մեկնաբանություններն ու այլ գրառումները հեռացվելու են: Աքաունթների տերերին կառաջարկվի փոխել գաղտնաբառը, որպեսզի կողմնակի հավելվածները չկարողանան նրանց գրառումներն օգտագործել վերոնշյալ նպատակներով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ օգտատերերը, փոխանցելով իրենց տվյալները նման հավելվածների, ռիսկի են դիմում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |