ՀԾԿՀ-ում կքննվի համար խմելու ջրի սակագինը բարձրացնելու հարցը![]() 20 նոյեմբերի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կքննի է 1 խորանարդ մետր խմելու ջրի սակագինը գործող 191-ի փոխարեն 2019-ի համար 202 դրամ սահմանելու հարցը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած սակագների վերանայման (ճշգրտման) հայտի շրջանակում իրականացված մանրածախ ջրամատակարարման ծավալների մոնիթորինգի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների սահմանման հարցերի շուրջ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Մասնակիցներին ներկայացվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ձևավորման սկզբունքները, 2018թ-ի օգոստոսին ստացված հայտի ուսումնասիրության շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները և 2019թ-ի համար հաշվարկված սակագների մեծությունները (գումարային մանրածախ սակագինը՝ 202,272 դրամ/խմ՝ ներառյալ ԱԱՀ-ն): Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի լիազորված անձինք, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարը, «Սպառողների աջակցման կենտրոն», «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ-ների ներկայացուցիչները: Հանդիպումն անցել է աշխատանքային, ակտիվ քննարկումների մթնոլորտում. մասնակիցների կողմից հնչել են բազմաթիվ հարցեր, տրվել համապատասխան պարզաբանումներ: «Վեոլիա Ջուրը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել դեռ օգոստոսին և առաջարկում էր 2019-ի հունվարի 1-ից 1 խորանարդ մետր խմելու ջրի համար սահմանել 205 դրամ սակագին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |