«Գալաքսի» ընկերությունների խումբը՝ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի մասնակից20 նոյեմբերի 2018 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018-ի ծրագիրը: Դրա շրջանակում Երևանում անցկացվել է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցելեն բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակն ուսանողներին ապագա գործատուի ընտրման հարցում օգնելն է, ինչպես նաև ՀՀ լավագույն գործատուների տրամադրած կարիերայի հնարավորություններին տեղում ծանոթացնելը։ Այդ տեսանկյունից Ucom-ի՝ որպես առաջատար հայկական օպերատորի ներկայացրած աշխատատեղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է եղել, իսկ IUnetworks-ը հատկապես գրավիչ էր ծրագրային ապահովմամբ և նորարարական լուծումներով հետաքրքրվող ինժեներական բուհերի ուսանողներին։ TI’ME-ը որպես վաճառքների և սպասարկման ոլորտի լավագույն ներկայացուցիչ, երիտասարդների ուշադրությունը գրավել է այն պատճառով, որ այստեղ աշխատելու հեռանկարները տարածվում են նաև ընկերության Վրաստանի և Բելառուսի ներկայացուցչություններում։
«Մեզ համար մարդիկ ամենակարևոր արժեքն են, ու ամենակարևորը տաղանդների զարգացման հնարավորություններն են մեր գործընկեր բոլոր կառույցներում։ Կարիերայի տոնավաճառը հատկապես կարևոր է, քանի որ դրա միջոցով հնարավորություն ենք տեսնում նոր երիտասարդների ներգրավվելու մեր շարքերում։ Նոր սերունդը բերում է նոր մոտեցումներ ու սահմանում նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ տոնավաճառի շրջանակում գործարկվել է ընկերության՝ Կարիերայի հայտարարության միասնական բազան, որում ուսանողները և ոլորտի պրոֆեսիոնալները կարող են ավելացնել իրենց էլփոստի հասցեն և հայտարարություններ ստանալ Հայաստանի լավագույն 16 գործատուից։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999-ից։ Խումբն ավելի քան 3000 աշխատակից ունի,ինչպես նաև Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են |