Էդվարդ Նալբանդյանն ու Խավյեր Սոլանան քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար, Եվրոպական միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկեցին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը, Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, Հայաստանում հետընտրական զարգացումները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումները:



Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Սոլանան դրական գնահատական տվեցին արդեն շուրջ մեկ տարի Հայաստանի կողմից ԵՄ արտաքին եւ անվտանգության հարցերով հայտարարություններին միանալու փորձին, տարբեր ձեւաչափերով քաղաքական երկխոսությանը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՄ միասնական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրեց նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին` Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:



Անդրադարձ եղավ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հետ կապված հարցերին:

Նույն օրը Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բելգիայի ԱԳ նախարար Կարել դե Գուխտի հետ: Զրույցի ընթացքում դրական գնահատվեց երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող համագործակցությունը:



Նախարար Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց Բելգիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված աշխույժ առեւտրական կապերի կապակցությամբ` նշելով որ այն ընդլայնելու եւ դիվերսիֆիկացնելու լուրջ ներուժ գոյություն ունի` հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտներում:

Նշվեց քաղաքական երկխոսությունը ակտիվացնելու կարեւորության մասին: Արդյունավետ գնահատվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը, խոսվեց այդ համագործակցության առավել սերտացման հնարավորությունների մասին:



Զրուցակիցները քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովմանն առնչվող խնդիրները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---