Տոնոյանին Աֆղանստանում բացառիկ հատուկ վերահսկողական միջոցներ են ներկայացվել20 նոյեմբերի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Աֆղանստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին բացառիկ հատուկ վերահսկողական և այլ միջոցներ են ներկայացվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանը Քաբուլում հանդիպել է Աֆղանստանում տեղակայված RS զորքերի փոխհրամանատար, գեներալ ՍալվատորեԿամպոռեալեիիհետ։ Իտալացի գեներալը Դավիթ Տոնոյանին մանրամասն ներկայացրել է զորքերի և մարտական իրադրության վիճակը, ծառայության յուրահատկությունները։ Տեղի է ունեցել հետաքրքիր քննարկում RS զորքերի մարտական հերթապահության առանձնահատկությունների և հատկապես տեխնիկական միջոցների մասին։ Գեներալ Կամպոռեալեն հատուկ շնորհակալություն է հայտնել 121 հայ խաղաղապահ սպաների և զինվորների ծառայության համար, որոնք, ըստ գեներալի, աչքի են ընկնում բարձր կարգապահությամբ, նախաձեռնողականությամբ և աննախադեպ պատրաստակամությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները, Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելության հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Դավիթ Տոնոյանն առաջարկել է պաշտպանական բնագավառում փոխգործակցության խորացման համատեքստում դիտարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսումնառության հնարավորությունները և հումանիտար ոլորտում համագործակցության հեռանկարները։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |