Փաշինյան. Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է![]() 20 նոյեմբերի 2018 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում։ Պատասխանելով PanARMENIAN.Net -ի հարցին, թե ինչ փուլում է գտնվում Սարգսյանի բանկային հաշիվներից գումարների վերադարձը ՀՀ պետբյուջե, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այդ գործով նախաքննությունն այժմ շարունակվում է: «Բայց ես համոզված եմ, որ այդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն պետական բյուջե»,- հավելել է Փաշինյանը: Նա նաև ասել է, որ յուրաքանչյուր նման քրգործի վրա ազդում է երկրում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև միջազգային իրավիճակը: Սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար: Ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա հայտարարությունը՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |