Մելքումյան. Գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են, քան մայրուղայինում՝ զարմանալի է20 նոյեմբերի 2018 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Գազի ոլորտում գազաբաշխման համակարգում կորուստներն ավելի քիչ են, քան մայրուղային համակարգում, ինչը զարմանալի է: Այդ մասին հայտարարել է Գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան՝ անդրադառնալով գազամատակարարման խնդիրներին և արձանագրելով մի քանի խնդրահարույց պահեր։ Նա նշել է, որ մայրուղային համակարգում կարուստը «սարսափելի բարձր թիվ է, որը համարժեք է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազի», հայտնում է Panorama.am-ը։ «Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6.69 տոկոս են։ Սա շատ ավելի բարձր է, քան 2002-2016 թվականները գործող 5.37 տոկոսի։ 1 տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 միլիոն խորանարդ մետր գազի։ Հաջորդը, ոլորտը բաժանում ենք երկու մասի. գազամատակարարման համակարգը բաժանված է երկու մասի՝ գազ փոխադրող և գազը բաշխող համակարգերի։ Ինչքան էլ զարմանալի է, գազաբաշխման համակարգում, որտեղ ավելի շատ կորուստներ պետք է լինեին, այդ կորուստների ծավալը կազմում է ընդամենը 2 տոկոս, իսկ մայրուղային համակարգում կազմում է սակագնի մեջ 4.6, փաստացի՝ 4.3 տոկոս։ Սա սարսափելի բարձր թիվ է։ 4 տոկոսից ավելի կորուստը լինում է մոտավորապես 90 միլիոն խորանարդ մետր գազ»,- ասել է Միքայել Մելքումյանը։ Նա նշել է, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները շարունակելու է այնքան ժամանակ, որքան ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս: «Մենք ամբողջ շղթան ենք քննարկելու։ Օրինակ, երբ ասում ենք, որ էլեկտրաէներգիայի գինը պետք է իջնի, դա չի վերաբերում միայն Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մարժային, ամբողջ շղթային է վերաբերում, այդ թվում՝ արտադրող կայաններին։ Մեր մոտեցումների մեջ եղել ենք այն դրույթի հավատարիմ կողմնակիցը, որ էլեկտրաէներգետիկական համակարգերում հավասարակշռությունը չխախտվի։ Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կբերեն անցած սխալների հետևանքով այսօրվա ստատուս քվոյի փլուզման»,- ասաց բանախոսը։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահը որպես հաջորդ խնդիր մատնանշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար պետության կողմից սահմանված գործառույթների իրականացման սահմանափակումը։ «Երրորդն այն է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմի» գործունեության հիմքում, ըստ համաձայնագրի, դրված է շահութաբերության այնպիսի մակարդակ, որը երաշխավորում է առաջիկա բավականին երկար տարիների համար կայուն շուկա։ Գազի համակարգի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ 2015 թվականի հուվարի 1-ից, երբ սահմանին 1000 խորանարդ մետր գազը 189 դոլար էր և իջավ 165 դոլարի, սակագինը սպառողի համար չիջավ։8.9 միլիարդ դրամ մնաց «Գազպրոմին»։ Հետագայում, երբ 165 դոլարն իջավ 150 դոլարի, սակագինն իջավ, բայց 4 տարիների ընթացքում 8.9 միլիարդ դրամը կուտակվում է Գազպրոմում։ Սա բավականին մեծ գումար է, և մեզ հետաքրքիր է՝ ինչ ոլորտներում է այն ծախսվել»,- նշել է հանձնաժողովի նախագահը։ Ավելի վաղ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեկնաբանել է նոյեմբերի 15-ին պետեկամուտների կոմիտեի հայտարարությունը ընկերության՝ միլիարդավոր հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ընկերությունն իր հայտարարությունում անհեթեթ է անվանել ՊԵԿ կողմից հրապարակած եզրահանգումները։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |