Հայ-ադրբեջանական սահմանում սպանվել է Չինար գյուղի եւս մեկ բնակիչ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին, երեկոյան, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Սողոյանի վրա, վերջինիս կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի` գերիշխող բարձունքների վրա գտնվող նույն հենակետից դիտավորյալ կրակ է բացվել խոշոր տրամաչափի զենքից, որի արդյունքում Ռ.Սողոյանը մահացել է, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական դիրքերից կրակ էր բացվել ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 21-ամյա Լեւոն Օնիկի Պետրոսյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---