«Միլանն» ուզում է վերադարձնել Իբրահիմովիչին![]() 20 նոյեմբերի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Միլանը» բանակցել է «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ակումբի ներկայացուցիչները շփվել են Ռայոլայի հետ 4 ժամ շարունակ: Կողմերը քննարկել են 37-ամյա հարձակվողի հնարավոր վերադարձը «Միլան»,-գրում է Lenta.ru-ն Football Italia-ի վրա հղումով: MLS-ի ընթացիկ խաղաշրջանում Իբրահիմովիչը 22 գոլի հեղինակ է դարձել 27 խաղում: Նա երկրորդն է ռմբարկուների վարկանիշում: Իտալական ակումբը մեկ անգամ արդեն փորձել է հրավիրել Իբրահիմովիչին՝ 2017-ին: Այն ժամանակ ֆուտբոլիստը գերադասեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Իբրահիմովիչը «Միլանի» կազմում հանդես է եկել 2010-12թթ.: Նա 85 խաղ է անցկացրել ակումբի կազմում և 56 անգամ գրավել հակառակորդի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |