Շանհայում հյուրանոց է բացվել ածխի լքված հանքում![]() 20 նոյեմբերի 2018 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Շանհայում 5 աստղանի Shimao Quarry Hotel հյուրանոց է բացվել այլևս չարդյունահանվող հանքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի հանքից ածուխ էին արդյունահանում: Պաշտոնապես հանքավայրը փակվել է 2000-ին՝ Չինաստանում շրջակա միջավայրի պահպանության նոր կանոնների պատճառով: Shimao Group-ի օպերատորը գնել է հողը իր նախագծի համար 2006-ին: Շինարարությունը տևել է 12 տարի, մասնակցել է 5000 մասնագետ՝ շինարարներ, ճարտարապետներ, դիզայներներ, գրում է «Վեդոմոստին»: Հանգստյան համալիրը գտնվում է Շանհայի Հունցյաո օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա՝ Շեշան լեռնաշղթայում: Համալիրի հիմնական շենքը 18 հարկանի Intercontinental Shanghai Wonderland հյուրանոցն է: Ընդհանուր առմամբ հյուրանոցում 336 համար կա: Գլխավոր շենքում կան մարզական և զվարճանքի կենտրոններ: Հանգստացողները կարող են ժայռամագլցմամբ զբաղվել կամ թռիչքներ կատարել բանջիով: Գիշերակացը հյուրանոցում կարժենա 3394 յուան ($668), իսկ ամենաթանկ լյուքս համարը՝ $14 000: Հյուրանոցի երկու ստորին հարկերը ջրի տակ են գտնվում: Այդ հարկերում լյուքս դասի համարներն են, որտեղ պատուհանների փախարեն հսկայական ակվարիումներ են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |